«Կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի ԼՂ մարդասիրական օգնության հասանելիությունը, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհի հնարավորությունը»․ ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

Բրազիլիան վերահաստատում է, որ հանձնառու է հարգելու Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։ Այս մասին Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը։ 

«Սահմանային հսկողության խստացման մեխանիզմները, սակայն, պետք է անպայման հաշվի առնեն մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, որպեսզի կանխվի կամ սահմանափակվի անմեղ քաղաքացիներին պատճառվող տառապանքը։

Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի ԼՂ առանց խոչընդոտների մարդասիրական հասանելիությունը, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․) ճանապարհի հնարավորությունը։ Մենք անհրաժեշտ ենք համարում հրատապ լուծում գտնել ճգնաժամին, որը կարող է էլ ավելի վատթարանալ մոտակա ամիսներին, երբ մոտենա ձմեռը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով