«Մարդասիրական խնդիրների պարագայում բոլոր տարբերակները պետք է դիտարկել, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի»․ ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչ

Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք՝ մարդասիրական կարիքները չպետք է քաղաքականցվեն, չպետք է այլ դժգոհությունների տեղիք տան։ [․․․]։ Մենք հավատացած ենք, որ մարդասիրական խնդիրների պարագայում բոլոր տարբերակները պետք է դիտարկել, այդ թվում այս առումով նաեւ դիտարկել այլ ուղիներ, այդ թվում Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ․) առաջարկված ճանապարհի հնարավորությունը՝ նույն այդ նպատակին հասնելու համար՝ ապրանքների առաքում տարածաշրջան։ Այս մասին Արցախի հարցով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչը։

«Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացների ինտենսիվացումը։ Մայիսի սկզբին ԱՄՆ-ում տեղի ունեցած խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների արդյունքում երկու երկրների առաջնորդները հանդիպումներ են ունեցել Բրյուսելում և այլ եվրոպական մայրաքաղաքներում։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հրապարակավ հաստատել են, որ իրենք խստագույնս հանձնառու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին եւ իրենց երկրների տարածքային ամբողջականությանը։ Հաշվի առնելով ծանր անցյալը՝ երկու երկրների այս հանձնառությունը՝ միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու եւ առկա վեճը խաղաղ եղանակով լուծելու՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիման վրա, լրջագույն կարեւորություն ունի։ Մենք ողջունում ենք երկու կողմերի պատրաստակամությունը երկարաժամկետ բանակցություններ վարել խաղաղության համապարփակ պայմանագրի ուղղությամբ: […]:

Մենք լավ գիտենք, որ դեռ բազմաթիվ խնդիրներ կան, ու ճանապարհը հարթ չէ։ Մենք տեսել ենք տարբեր զեկույցներում եւ լսեցինք [այսօր]՝ կողմերը շարունակում են լուրջ մտահոգւթյուններ հայտնել, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածությունը շարունակվում է, առկա կարեւոր խնդիրներ կան, որոնք շարունակական ուշադրության կարիք ունեն։ Ուշի ուշով հետեւում ենք Լաչինի ճանապարհի վերջին զարգացումներին, գիտենք, որ այս հարցում երկու երկրների դիրքորոշումները կտրուկ տարբերվում են։ [․․․]։ Մինչդեռ կողմերից յուրաքանչյուրը զարգացնում է սեփական նարատիվը իրավիճակի վերաբներյալ, մի հանգամանք կա, որն ավելի քան զարմացնող է․ կողմերի միջեւ վստահության խոր բացակայությունը երկրում բնակվող հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիների իրավիճակի կարգավորման լավագույն ուղիների, եւ կողմերի՝ դրա հետ կապված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ միասին աշխատելու հրատապ անհրաժեշտությունը։

Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք՝ մարդասիրական կարիքները չպետք է քաղաքականցվեն, չպետք է այլ դժգոհությունների տեղիք տան։ [․․․]։ Մենք հավատացած ենք, որ մարդասիրական խնդիրների պարագայում բոլոր տարբերակները պետք է դիտարկել, այդ թվում այս առումով նաեւ դիտարկել այլ ուղիներ, այդ թվում Աղդամ-Խանքենդի առաջարկված ճանապարհի հնարավորությունը՝ նույն այդ նպատակին հասնելու համար՝ ապրանքների առաքում տարածաշրջան։

Կոչ ենք անում, որ երկու կողմերը ջանքեր գործադրեն՝ հոգալու բնակչության կարիքները։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, կողմերը պետք է հրատապության նույն զգացումով առաջնորդվեն եւ լուծեն մյուս խնդիրները՝ սահմանագծեն իրենց սահմանը, ականազերծեն եւ ռազմազերծեն այն [․․․]։

Կողմերը պետք է խուսափեն սուր հռետորաբանությունից, աշխատեն բարեկամության եւ խաղաղության ուղղությամբ։ [․․․]։

Մենք կոչ ենք անում նաեւ ուղիղ քննարկումներ կազմակերպել Ադրբեջանում հայկական համայնքի եւ կառավարության միջեւ։ Կարեւոր է դիվանագիտության միջոցով առաջ շարժվել, հաղթահարել հակամարտության դառը ժառանգությունը, որի պատճառով հարեւան երկրների ժողովուրդները ծանր հետեւանքներ են կրում։ Պետք է ընդհանուր շահերի ուղղությամբ աշխատել»,- հայտարարեց Ալբանիայի ներկայացուցիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով