ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով և Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցով ազատ տեղաշարժը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով։ Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել միջանցով ազատ տեղաշարժը,  որպեսզի առեւտրային, մարդասիրական եւ անձնական տրասնպորտային միջոցները կարողանան հասնել ԼՂ բնակչությանը։ Այս մասին Արցախի հարցով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։ 

«ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով։ Մենք խորապես մտահոգված ենք, որ փակված է Լաչինի միջանցքը։ Կարեւորագույն ապրանքների մատակարարումն ընդհատված է, ծանրացել է մարդասիրական իրավիճակը։ Պարենի, դեղորայքի, մանկական կերի եւ էներգետիկայի հասանելիությունը չպետք է խափանվի։ Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել միջանցով ազատ տեղաշարժը,  որպեսզի առեւտրային, մարդասիրական եւ անձնական տրասնպորտային միջոցները կարողանան հասնել ԼՂ բնակչությանը։ 

Մենք նաեւ ի գիտություն ենք ընդունում, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում՝ մարդասիրական մատակարարումների համար։ Մենք հասկանում ենք, որ նախորդ դեկտեմբերից ի վեր ԿԽՄԿ-ն օգնել է, որպեսզի բժշկական օգնության կարիք ունեցող ավելի քան 700 անձ տեղափոխվի, շնորհիվ բժշկական տեսանկյունից խոցելի մարդկանց համար կենսական այս ճանապարհի՝ Լաչինի միջանցքի։ Չեզոք, անկողմնակալ, մարդկային եւ անկախ մարդասիրական հասանելիությունը եւ աջակցությունը, այդ թվում բժշկական տեղափոխությունները չպետք է խոչընդոտվեն․ վերջակետ։

Անհրաժեշտ է, որպեսզի կողմերը շարունակեն բանակցությունները՝ միտված այս հակամարտության տեւական խաղաղ լուծմանը և  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Խաղաղության շուրջ քննարկումների համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը լինեն ստեղծարար, ճկուն, գնան փոխզիջումների։

Խաղաղությունը տարածաշրջանում պետք է ներառի պաշտպանություն ԼՂ-ում բնակվող անձանց իրավունքների եւ անվտանգության։ ԱՄՆ-ն կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ անմիջապես դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը, բոլոր կողմերին կոչ ենք անում լիովին հարգել իրենց պարտավորությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո։ Միջազգային համայնքը պետք է շարունակի դիվանագիտական մասնակցությունը՝ խթանելով երկխոսությունը եւ տեւական, արժանապատիվ խաղաղությունը։ Բանակցությունները կենսական դեր ունեն մնայուն խաղաղության հասնելու գործում, մենք աջակցում ենք ցանկացած ձեւաչափ, որը թույլ կտա Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել երխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Կոչ ենք անում բոլոր կողմերին ուղիղ երկխոսության միջոցով, այդ թվում Բաքվի պաշտոնատար անձանց եւ ԼՂ բնակչության ներկայացուցիչների միջեւ։ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագային  Հարավային Կովկաս տարածաշրջանի համար, մենք կշարունակենք երկկողմ եւ բազմակողմ աշխատանքը բոլոր գործընկերների հետ՝ օգնելու կերտելու ավելի պայծառ ապագա»,- հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն