ԵՄ-ն մեծ մտահգությամբ է հետեւում լուրջ մարդասիրական իրավիճակին, որն ազդում է նախկին ԼՂԻՄ տեղական բնակչության վրա։ Այս մասին Արցախի հարցով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ԵՄ պատվիրակության գործերի հանձնակատարը։
ՄԱԿ-ում ԵՄ պատվիրակության գործերի հանձնակատարի ելույթը՝ ստորև․
«Լաչինի միջանցքում տեղաշարժը խոչընդոտված է արդեն ութ ամիս՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ վերաբացելու այն։
Հունիսի 15-ից Լաչինի միջանցքի խաթարումը լիարժեք է՝ բացառությամբ բժշկական նպատակներով տարհանումների համար։ Բնակչությունը անհրաժեշտ դեղորայքի եւ ապրանքների ծայրահեղ պակաս ունի, եւ սա լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել տեղական բնակչության համար։
ԵՄ-ն հաստատում է, որ տարածաշրջանում ԿԽՄԿ գործունեությունը մեծապես տուժել է և կոչ է անում դրա լիարժեք վերականգնման՝ ներառյալ մարդասիրական մատակարարումները բժշկական տարհանումները։ Մարդասիրական օգնությունը չպիտի քաղաքականացվի որեւէ դերակատարի կողմից, անմիջապես պետք է վերաբացել տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի եւ փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ Ադրբեջանի իշխանությունները պարտավորություն ունեն երաշխավորելու անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ այսպիսով կանխելով ճգնաժամի հետագա վատթարացումը։
Մենք ընդունել ենք ի գիտություն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտնած պատրաստակամությունը՝ ապահովելու ապրանքներով Աղդամ քաղաքի միջոցով։ Այնուամենայնիվ, սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքը վերաբացելու այլընտրանք։ Տեղի բնակչությունը հավաստիացումների կարիք ունի առաջին հերթին ուղղված իրենց անվտանգությանը եւ իրավունքների ապահովամը։ ԵՄ-ն վերահատատում է իր կոչը Ղարաբաղի հայերի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության անհրաժեշտության։ Այս երկխոսությունը պետք է կառուցի շատ անհրաժեշտ վստահություն ներգրավված կողմերի միջեւ։
ԵՄ-ն նաև հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ ամիսներին միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը։ Գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդվել են կրակոցների միջադեպեր։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում Հայաստանի կողմում՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ դիտարկելու եւ հաղորդելու իրավիճակի մասին։ Առաքելության նպատակն է նպաստել հակամարտության լուծմանը եւ վստահություն ձեւավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում խուսափել հետագա պատահարներից և վերադառնալ երկխոսությանը։
ԵՄ-ն, եւ, մասնավորապես ԵԽ նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն ներգրավված են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի աչակցմանը 2021թ․ վերջից ի վեր։ Հուլիսի 15-ին Շառլ Միշելի հյուրընկալությամբ Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Փաշինյանի հանդիպման շրջանակներում երկու երկրների առաջնորդներ վերահաստատել են իրենց հանձնառությունը խաղաղության գործընթացին՝ հարգելով մյուս երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ որպես 1991-ի Ալմա-Աթայի համաձայնագրի հանձնառություն եւ սահմանազատման համար որպես քաղաքական հիմք։
Կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեն, որպեսզի ստեղծվեն բարենպաստ պայմաններ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար։ Վերադարձ ոարեվիղճ երկխոսությանը շարունակում է արդիական մնալ։ Անհրաժեշտ է հանձնառու լինել բանակցային արդյունքներին, ձգտել փոխադարձ վստահության ձեւավորմանը։ Ցավոք, ներկայիս վատթարացող մարդասիրական իրավիճակը Ղարաբաղի հայերի համար վնասում է խաղաղության գործընթացին։ Մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն եւ վստահության ձեւավորման նպատակով կոնկրետ քայլեր պետք է անհապաղ ձեռնարկվեն։
ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն հանձնառու լինել դյուրացնելու երկու կողմերի միջեւ երկխոսությունը՝ ապահովելու տեւական խաղաղություն՝ ի նպաստ եւ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության»։