Ադրբեջանին կոչ ենք անում չառաջարկել Աղդամի ճանապարհը, այն չպետք է դիտարկվի Լաչինի այլընտրանք. Մալթայի ներկայացուցիչ |news.am|

news.am: ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում նշեց, որ Մալթան անհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂ-ում ապահովվի սննդի և դեղորայքի հասանելիությունը: 

«Անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ հումանիտար մատակարարումներ: Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը ԼՂ-ի համար՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և միջազգային մարդասիրական նորմերի համապատասխան: Ադրբեջանին կոչ ենք անում չառաջարկել Աղդամի ճանապարհը, որովհետև այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի այլընտրանք: 

 Մահերից կարելի է խուսափել: Բոլորը՝ հատկապես հասարակության խոցելի խմբերը, պետք է պաշտպանվեն: Ներքին տեղահանվածները և փախստականները պաշտպանված չեն խտրականությունից: Մարդասիրական օգնությունը չպետք է քաղաքականացվի: Պետք է ապահովվի ԿԽՄԿ-ի և տեղական կազմակերպությունների աշխատանքի վերականգնումը: Դրանից բացի՝ պետք է ապահովվի սանիտարահիգիենիկ և սոցիալական պարագաների տրամադրումը»,- ասաց նա: 

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է շարունակական լինի՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նպատակով: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն