Երևանում վերջին մեկ ամսվա ընթացքում պլանային ջրանջատում չի իրականացվել, բոլորը՝ վթարային են |panorama.am|

panorama.am: «Վերջին շրջայցերի ժամանակ երևանցիները հիմանակում ջրանջատումներից են բողոքում, ուզում եմ հասկանալ՝ ջրանջատումները պլանայի՞ն, թե՞ վթարային են լինում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց փոխքաղաքապետ, նիստը վարող Տիգրան Ավիանյանը։

Զեկուցվեց, որ վերջին շաբաթվա և ընդհանարապես վերջին մեկ ամսվա ընթացքում  «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պլանային  ջրանջատում չի իրականացվել,  բոլոր ջրանաջատումներն իրականացվել են վթարային աշխատանքներով պայմանավորված։

Ավինյանը հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, հիմնական խնդիրը, որ այդքան մեծ ծավալի ջրանջատումներ են եղել։

«Ամռան ամիսներին ջրասպառման ծավալների մեծացմամբ՝ համակարգ հավելյար ջրաքանակ է ավելացվում, որի պատճառով համակարգը, լինելով հնամաշ, նշված ջրաքանակի  հզորությանը չի դիմանում, վթարային վիճակները հաճախակի են լինում»,- պարզաբանեց համապատասխան պատասխանատուն։

Տ. Ավինյանն ասաց, որ խմելու ջրի ու ենթակառուցվածքի հետ  քննարկում պետք է կազմակերպել, քանի որ բարձրաձայնվում են հարցեր, որոնք  նույնիսկ հրատապ լուծման կարիք ունեն. «Կարծում եմ՝ մոտ ժամանակներում քննարկում կանցկացնենք՝ ներգրավելով նաև կառավարության գործընկերներին»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով