ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակը ժամանակավորապես փակվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով |tert.am|

tert.am: Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանն օգոստոսի 25-ին փակվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով, այնուհետև վերաբացվել է։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։

«Տեղեկացնում ենք, որ «Ազգերի պալատում» առաջացած հարցն այժմ լուծվել է։ Բոլոր մուտքերը վերաբացվել են», – մեջբերում է գործակալությունը հայտարարությունից։ Թե կոնկրետ անվտանգային ինչ խնդիր է առաջացել՝ ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում չեն նշել։

«Ազգերի պալատի» շենքում է գտնվում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը։ Ըստ Retuers-ի՝ այն նաև հանգույց է հանդիսանում դիվանագետների, հումանիտար ոլորտի աշխատողների և պետական պաշտոնյաների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով