«Գեթ մեկ բակ չի եղել, որ մեզ չասեն՝ ջուրը փոխեք։ Ցավոք, ջուրը քաղաքապետարանի տիրույթում չէ։ «Վեոլիա ջուրն» ունի իր պայմանագրային պարտավորությունները»։ Այդ մասին Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինայնը․
«Եվ ես ձեզ պատասխանատվությամբ հայտարարում եմ` եթե «Վեոլիա ջուրը» հարցը չլուծեց, մենք այդ հարցը լուծելու ենք։ Ես ձեզ խոստանում եմ պատասխանատվությամբ։ Գալու եմ ձեր աչքերի մեջ նաև ու ձեզ պատասխան տամ»,- նշել է նա։