Լեռնային Ղարաբաղում իրավիճակն աղետալի է, Լաչինի միջանցքը պետք է բացվի․ Գերմանիայի ԱԳ նախարար |civilnet.am|

civilnet.am: Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում այսօր՝ օգոստոսի 31-ին, Իսպանիայում, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը բնութագրելով որպես աղետալի՝ նա շեշտել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։

«Մենք դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի համար։ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության համար»,- ասել է Բերբոքը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ քննարկումներ են ընթանում Լեռնային Ղարաբաղ օգնություն հասցնելու շուրջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն