«ՄԱԿ-ից պահանջում ենք Ալիեւին զրկել իր դրամական միջոցներից եւ զենքի մատակարարումից»․ բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ |aravot.am|

aravot.am: Հաջակցություն Արցախի ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ բողոքի ցույց տեղի ունեցավ այսօր։ Ցույցի մասնակիցները նախ ասացին, որ ՄԱԿ-ի գրասենյակից պահանջում են գործուն միջոցներ ձեռնարկել Արցախի երեխաների իրավունքների անհապաղ վերականգնման ուղղությամբ։ Նաեւ պահանջեցին օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությունների հիման վրա ընդունել Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձեւ։

Ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ Արցախի շրջափակման հետեւանքով ծանրագույն հումանիտար իրավիճակի, սննդի և վառելիքի բացակայության պատճառով Արցախում 30 000 երեխաներ զրկված են իրենց հիմնարար իրավունքներից և ազատություններից, այդ թվում՝ կրթության իրավունքից։

«Մենք խնդրում ու պահանջում ենք ձեզանից, այնպես մի արեք, որ մենք եւ դուք, որ միջազգային կազմակերպություն եք կոչվում ու առաքելություն ունեք, չամաչենք այդ երեխաներից՝ Երեւանում եւ Արցախում»,- ասաց կազմակերպիչներից Նարե Սիմոնյանը։

Գրող-հրապարակախոս Ռուզան Աստարյանը,ասաց, որ գրավոր դիմումով պետք է ՄԱԿ-ից պահանջել, որ Ալիեւին զրկեն իր դրամական միջոցներից։ Պետք է նաեւ պահանջել, որ Ալիեւին զրկեն զենքի մատակարարումից։ «Եթե ոչ մի քայլ չարվի, ապա հետագայում ես իմ բոլոր ձեռագրերում վարկաբեկելու եւ ՄԱԿ-ին, եւ միջազգային կազմակերպություններին՝ համարելով, որ նրանք մասնակից են նոր եղեռնին՝ արցախյան եղեռնին»,- հայտարարեց նա։ Ռուզան Ասատրյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանի տարածքը 200 անգամ փոքրացել է․ 400 հազար քառակուսի կմ Հայաստանից այսօր մնացել է 29․8 հազար քկմ-ն, ինչի մասին հայտարարել է իշխանությունը։ Դա էլ հարցական է։

Ավելի մանրամասն՝ aravot.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով