Ռուսաստանն արդեն պարզաբանում խնդրել է հայկական կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 1-ից Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Կառավարության լրատվականից՝ մանրամասներ չէին փոխանցել։ Մասնավորապես՝ պարզ չէ, թե արդյոք ուղարկված փաստաթղթում վերապահում կա կամ որևէ դրույթ կա, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը: