Էրդողանը կոչ է արել G20-ի ղեկավարներին կատարել Ռուսաստանի պայմանները՝ հացահատիկի գործարքը վերականգնելու համար |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել G20-ի մի քանի ղեկավարների կատարել Ռուսաստանի պայմանները՝ հացահատիկի գործարքը վերականգնելու համար։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Bloomberg-ին հայտնել են աղբյուրները։

Թուրքիայի ղեկավարը նման նախաձեռնություն է ներկայացրել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ փակ հանդիպումներում։

Մասնավորապես, Անկարան համաշխարհային առաջնորդներին խնդրում է ապահովագրել լոնդոնյան Lloyd’s-ի կողմից ռուսական գյուղատնտեսական ապրանքների մատակարարումները և Մոսկվան միացնել SWIFT վճարային միջազգային համակարգին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով