Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախի նախագահի ընտրությունը |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններն անվանել է «անօրինական», ինչը, ըստ նրանց, «Ադրբեջանի Սահմանադրության, նրա օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է»։

«Այսպես կոչված ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած այսպես կոչված ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, իրականում շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Արցախի ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 9-ի հատուկ նիստին, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրեց Սամվել Շահրամանյանին։ Վաղը կհրավիրվի հատուկ նիստ, որի ժամանակ Շահրամանյանը երդմամբ կստանձնի նախագահի պաշտոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն