Արցախի ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 9-ի հատուկ նիստին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրեց Սամվել Շահրամանյանին։
ԱՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am-ին տեղեկացրել են, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։
Շահրամանյանի թեկնածությունը առաջադրել էին «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։
«Միասնական հայրենիք» խմբակցությունը առաջադրել էր Սամվել Անդրանիկի Բաբայանի թեկնածությունը, սակայն թեկնածության առաջադրման մասին դիմումն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվել էին։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին հայտնել էր օգոստոսի 31-ին։ Նա հայտնել էր, որ պետնախարարի պաշտոնում նշանակում է Սամվել Շահրամանյանին։