ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Մարոկկոյում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից զոհվածների ընտանիքներին։
«ՀՀ ԱԳՆ-ն ցնցված է Մարոկկոյի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, որը բազմաթիվ կյանքեր է խլել»,- նշել են գերատեսչությունից:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շուտափույթ ապաքինում է մաղթել երկրաշարժից տուժած բոլոր անձանց:
6,8 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1 037-ի, վիրավորվել է 1 204 մարդ, որոնցից 721-ի վիճակը ծանր է:
Ցնցումների հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել երկրի 9-ը նահանգում և պրեֆեկտուրաներում։