6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 632 մարդ, վիրավորում ստացել՝ 329-ը։ 51 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։
Երկրաշարժի էպիկենտրոնը Ատլասի լեռներում է՝ 72 կմ հարավ արևմուտք Մարաքեշ քաղաքից: Այն զբոսաշրջային հայտնի ուղղություն է, որտեղ բնակվում է 840 000 մարդ։ Մարաքեշը հայտնի է իր հին քաղաքով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտարարել է, որ սա ամենաուժեղ երկրաշարժն է, որ տեղի է ունեցել այս տարածքում վերջին 100 տարվա ընթացքում։