Կան ուժեր, որոնք հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի իշխանության անկայունություն մտցնել. Փաշինյան

Կան ուժեր, որոնք հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի անկայունություն մտցնել, ճգնաժամ մտցնել իշխանության կամ կառավարության։ Ցավոք, դա երևում է նաև ընտրությանը մասնակցող մի շարք քաղաքական ուժերի շեշտադրումներից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ դիտարկմանը, թե արդյոք աշխարհաքաղաքական իրադարձությունները կապվում են Երևում կայանալիք ավագանու ընտրությունների հետ։ 

Փաշինյանը հավելեց, որ աջակցում է Տիգրան Ավինյանին և կոչ արեց քաղաքացիներին քվեարկել վերջինիս օգտին։ 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պլանավորում են սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքուն երթ անել, պլանավորում են մասնակցել ամբողջ քաղաքական թիմով.

«Այն կմեկնարկի Էրեբունի թանգարանի հրապարակից և կավարտվի Երևանի քաղաքապետարանի մոտ։ Կանենք եզրափակիչ հանրահավաք, որին ծավալուն ելույթով հանդես կգգամ նաև ես»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով