Ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ պայմանավորված՝ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կլինի 100 դրամ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ այսօր՝ կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով:

«Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ: 

Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի 100 դրամ:

Նույն ժամանակաընթացքում համար 9 և 10 կտրոններով հացի վաճառքը կիրականացվի Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից՝ պահպանելով հացի՝ նախկինում սահմանված արժեքը (200 դրամ)»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն