Ապահովվել է Լաչին-Ստեփանակերտ եւ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհներով ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը

Այսօր առավոտյան՝ ժամը 07։00-ի սահմաններում, Լաչին-Ստեփանակերտ և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհներով ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը՝ ընդգծելով, որ Աղդամ-Ասկարան-Ստեփանակերտ ճանապարհը բաց է և պետք է լինի այդպես։ «Դա Ադրբեջանի սկզբունքային, արդարացի, օրինական և անշրջելի դիրքորոշումն է»,- նշել է Հաջիևը։

«ԿԽՄԿ-ն բեռնատարներով ալյուր և դեղորայք է ուղարկել»,- հայտնել են ԿԽՄԿ Բաքվի գրասենյակից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն