Արցախում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, ինչի հետևանքով զինծառայողներ են զոհվել․ ՌԴ ՊՆ

Արցախում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, ինչի հետևանքով զինծառայողներ են զոհվել։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ (Ճանկաթաղ) գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականների մեքենան։ Հրաձգային կրակահերթի հետևանքով մեքենայում գտնվող զինվորականները զոհվել են»,- հայտնել են նրանք։

Ըստ ՊՆ-ի՝ տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն