Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է. Արցախի ՆԳՆ-ն հորդորում է չշտապել

Արցախի ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքերում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 

«Սիրելի’ հայրենակիցներ,

ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար խնդրում ենք չշտապել։

Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։

Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում՝ վարչակազմերին։

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ. մեր կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով, ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով»,- ասված է ԼՂ ՆԳՆ հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն