Դատավորների միությունը դիմում է միջազգային կազմակերպություններին՝ արցախցիներին օգնելու խնդրանքով

ՀՀ դատավորների միությունը դիմում է Միջազգային կազմակերպություններին՝ Արցախում մարտական գործողությունների հետևանքով, ինչպես նաև Ստեփանակերտ – Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին օգնություն տրամադրելու խնդրանքով: Այս մասին նշված է Դատավորների միության հայտարարությունում։

«Խնդրում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ այդ թվում նաև օդային միջանցք բացելու և վիրավորում ստացած քաղաքացիներին ՀՀ բժշկական հաստատություններ տեղափոխելու գործընթացն արագ կազմակերպելու ուղղությամբ»,- նշված է հայտարարությունում։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյան/Reuters

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն