Պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն ՀՀ-ում է․ ՀՀ ԱՆ

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ 

Այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:

Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ ՀՀ ԱՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հայտնեց, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով