ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվելու է պետպատվերով. ԱՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ հիվանդանոցային, իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
 
Ըստ կարիքի՝ անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար, ներառյալ՝ ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով