ԵԱՀԿ-ում Հս․ Մակեդոնիայի նախագահությունը կոչ է արել անհապաղ բուժօգնություն ուղարկել Արցախում պայթյունից տուժածներին |tert.am|

tert.am: ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունին՝ կոչ անելով բուժօգնություն ուղարկել տուժածներին։

«Մենք սգում ենք երեկ Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց ողբերգական մահվան համար։ Կոչ ենք անում անհապաղ անարգել մարդասիրական օգնության հասանելիություն տրամադրել, որպեսզի մարդիկ, ովքեր դեռ պայքարում են իրենց կյանքի համար, կարողանան բժշկական օգնություն ստանալ»,-ասված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն