Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան |news.am|

news.am: Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին  մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել: Այս մասին հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը՝ նշելով որ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում՝ մինչեւ Հակարիի կամուրջ հասնելը:

«Մենք էլ չհասկացանք՝ ոնց տեղի ունեցավ դեպքը: Ինքը մոտ 60 տարեկան տղամարդ էր, Շուշիից տեղահանված էր, ընտանիքի՝ որդիների, կնոջ, հարսների հետ էին գալիս, դուրս եկավ ձորի մոտ էր կանգնած, չհասկացանք՝ գլուխը պտտվեց, թե ինֆարկտ էր ստացել, ու գլորվել էր ձորը: Տղաները մինչեւ հասան մահացած էր, դին տեղափոխել են Գորիս, կպարզեն մահվան պատճառը»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն