Սպիտակ տունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու անհրաժեշտության մասին

Մենք վշտացած ենք այն լուրից, որ 68 մարդ է մահացել և 100-ավորներ՝ վնասվածքներ ստացել Լեռնային Ղարաբաղում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից։ Այս մասին նշված է Սպիտակ տան անվտանգության խորհրդի խոսնակի հայտարարության մեջ։

«Խոր կարեկցանք ենք հայտնում ԼՂ բնակչությանը և բոլոր նրանց, ովքեր տառապում են։
Մենք Լեռնային Ղարաբաղ շարունակական մարդասիրական հասանելիության կոչ ենք անում բոլոր նրանց համար, ովքեր կարիքի մեջ են։

Միացյալ Նագանգները կշարունակի աջակցել ճգնաժամից տուժածներին, քանի որ 28 0000 մարդ արդեն ԼՂ-ից անցել է Հայաստան»,- ասվում է հայտարարության մեջ։
Նա հիշեցնում է, որ Սամանթա Փաուերը այս պահին տեղում է և այսօր ԱՄՆ-ն հայտարարում է հավելյալ հումանիտար աջակցության մասին՝ բավարարելու բժշկական օգնությունը և այլ հրատապ կարիքները, օգնելու տեղի համայնքներին ապահովել տանիքով և կենսական ապրանքներով, ինչպիսիք են հիգիենիկ պարագաները, ծածկոցները և հագուստը․ «Բավարարելու նրանց կարիքները, ովքեր տուժել են կամ տեղահանվել են Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով»։

«2020 թվականից մենք աջակցել ենք Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի՝ հակամարտությունից տուժած համայնքներին սննդի, ջրի, շտապ բուժօգնության տրամադրմանը և տարհանումը կամ ընտանիքների վերամիավորումանը»,- ասվում է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն