Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր:
Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակում հրապարակվել են աշխատանքային խմբերի (հումանիտար կենտրոնների) հասցեները, պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով:
ՀՀ կառավարության փոխանցած վերջին տվյալներով Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ:
Նրանցից 20 800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7 320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: