Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 192 զոհ, որոնք ՊՆ զինծառայողներ են, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների՝ զոհվել է 1 քաղաքացիական անձ։ Վիրավորվել է 511 զինծառայող և մեկ քաղաքացիական անձ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական MeydanTV-ն ավելի վաղ գրել էր, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով «ադրբեջանական կողմն ունի 199 զոհ»։ Այս թիվը ԶԼՄ-ն հավաքագրել էր սոցցանցերից, հարազատներից ու գյուղական գրասենյակների ներկայացուցիչներից ստացված տվյալների հիման վրա։