«Միջազգային դիտորդների մուտքը թույլատրելը վստահության ապացույց կլինի, որ Ադրբեջանը լուրջ է վերաբերվում ԼՂ բնակչության անվտանգությունը և բարեկեցությունը ապահովելու հանձնառությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է dw.com-ը, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։
«Մեր գործընկերների հետ միասին մենք քրտնաջան աշխատում ենք դիտորդներ ուղարկել որքան հնարավոր է շուտ»,- հավելել է նա։
Բերբոքն ընդգծել է, որ բնակիչները «պետք է կարողանան մնալ իրենց տներում և իրենց երկրում առանց վախի, խաղաղ ու արժանապատիվ»։ Բայց «հազարավոր մարդիկ վախենում են իրենց կյանքերի համար այնքան, որ որևէ այլ տարբերակ չունեն՝ բայց Հայաստան գնալուց»։
Նախարարը հայտարարել է, որ Գերմանիան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ուղարկվող մարդասիրական աջակցության ծավալը կմեծացնի՝ 2 միլիոն եվրոյից հասցնելով 5 միլիոն եվրոյի։