Ասյօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց 2019 թվականի սեպտեմբեր ամսի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վիճակագությունից որոշները։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․
Փոխվարչապետ Ավինյանը տնտեսական ցուցանիշները համեմատում է մեկ ամսվա կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Սակայն, ինչպես գիտենք, տնտեսագիտության մեջ համադրելի ժամանակաշրջաններն են՝ եռամսյակը, 6 ամիսը, 9 ամիսը և հաշվետու տարին։ Այսինքն՝ մեկ ամսվա ցուցանիշը համեմատելը ընդունված պրակտիկա չէ և միանշանակ պատկեր չի կարող ստեղծել տնտեսական իրավիճակի մասին։
Ինչպես կտեսնենք ստորև ներկայացվող աղյուսյակից՝ Տիգրան Ավինյանի ներկայացրած ամսական ցուցանիշները 9 ամսիների դեպքում տարբերվում են, որոշ ցուցանիշների դեպքում տարբերությունն էական է։ Միայն սեպտեմբեր ամիսների համեմատական սյունն է Տիգրան Ավինյանի ներկայացրած թվերը պարունակում։
//
Օրինակ՝ արտահանման և ներմուծման ցուցանիշների աճը միայն սեպտեմբեր ամիսները համեմատելիս 5-6 անգամ ավելին է ստացվում քան 9 ամիսները համեմատելիս։ Միաժամանակ, ինչպես արդեն նշել էինք, մեկ ամիսը հստակ պատկերացում չի տալիս, քանի որ հատկապես առևտրի ցուցանիշները պետք է դիտարկել դինամիկ (ժամանակային ավելի լայն) կտրվածքով։
Մակրոտնտեսական ցուցանիշների շարքում ուշադրություն է գրավում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի ցուցանիշը, որ 2019 հունվար-սեպտեմբերին նվազել է 4,8 տոկոսով 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազման միտում նկատվում է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունում։ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2,2 տոկոսով՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ։ Վերջինս նշած ցուցանիշները Տիգրան Ավինյանի ներկայացված շարքում չեն ընդգրկվել։
Հատկանշական է, որ առաջին հրապարակումը չէ, որում Տիգրան Ավինյանը մեկ ամսվա ցուցանիշներ է ներկայացնում՝ չներկայացնելով տնտեսագիտորեն ընդունված ժամանակահատվածում գրանցվող ցուցանիշները։ Նման հրապարակումներ եղել են նաև հուլիս և օգոստոս ամսվա մակրոտնտեսական իրավիճակի ներկայացման ժամանակ։ Նկարները՝ ստորև․
Ի հավելումն նշենք, որ փոխվարչապետի կողմից այս տարվա հուլիսին ներկայացված ցուցանիշներին անդրադարձ էր կատարել FIP.am կայքը։
Արփի Ավետիսյան