114 կողմ, 4 դեմ և 1 անվավեր. Վիգեն Քոչարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ |tert.am|

tert.am: Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 114 և դեմ՝ 4 պատգամավոր: Մեկ քվե անվավեր է եղել։

Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։

ԲԴԽ նոր անդամի երդման արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը արտահերթ նիստին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն