Առաջիկայում ԼՂ ու Ադրբեջանի ներկայացուցիչները Եվլախում կրկին կհանդիպեն․ ադրբեջանական «ԱՊԱ»

Առաջիկայում ԼՂ ու Ադրբեջանի ներկայացուցիչները Եվլախում կրկին կհանդիպեն։

Այս մասին գրել է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։

Նշվում է ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա կլինի նախորդ հանդիպումների մասնակից, խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց։ 

Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցավ ադրբեջանական և արցախյան կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հանդիպումը գնահատել էր «կառուցողական», միջավայրը՝ «դրական»:

Սեպտեմբերի 25-ին Իվանյանում տեղի ունեցավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ 

Արցախյան կողմից երկու հանդիպումներին էլ մեկնել է Արցախի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական կողմին ներկայացրել է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։

Լուսանկարը՝ Եվլախում կայացած առաջին հանդիպումից/21․09․2023

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն