factor.am: Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կարող են լքել տարածաշրջանը՝ փախչելով Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքներից։
Նման մտահոգություն է հայտնել Գերմանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հետ համագործակցության համակարգող Ռոբին Վագեները Table.Media-ին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Արդեն մի քանի օր է՝ տասնյակ հազարավոր մարդկանցով մեքենաների շարասյունները շարժվում են Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհով։ Պետք է վախենալ, որ առաջիկա օրերին բնակիչների ճնշող մեծամասնությունը կմիանան նրանց, ինչի պատճառով էլ Լեռնային Ղարաբաղը կարող է գրեթե ամայանալ»,- ասել է Վագեները:
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 29-ի ժամը 10։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 88 780 անձ է ժամանել Հայաստան։
Շարունակությունը՝ factor.am-ում