ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը հասել է 100 417-ի․ մեծ մասը տեղավորվել է Կոտայքի մարզում

Ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 417 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հաշվառված է 81 139-ը։

Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 21 043 տրանսպորտային միջոց։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նշեց, որ պետության կեցավայրերից այսօրվա դրությամբ օգտվել է 32 200 մարդ, ապա ներկայացրեց տեղաբաշխումը՝ ըստ մարզերի․ 

Արագածոտն՝ 1 852

Արարատ՝ 7640

Արմավիր՝ 3009

Գեղարքունիք՝ 2862

Լոռի՝ 1581

Կոտայք՝ 8289

Շիրակ՝ 1317

Սյունիք՝ 2244

Վայոց ձոր՝ 1700

Տավուշ՝ 1706

Բաղդասարյանը հորդորեց զբաղվել հաշվառման գործընթացով։ Նրա խոսքով հաշվառման կենտրոնները գործում են շաբաթը 7 օր 24 ժամ։

Անհրաժեշտ կոնտակտային հասցեները հնարավոր է գտնել irazekum.am կայքում։

 

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով