Բակում էի, այգում, տեսա դմփոց է գալիս։ Ադրբեջանցի զինվորականները հրացաններով եկան, ձեռքերս կապեցին, գցեցին մեքենան ու տարան Քելբաջար (Քարվաճառ – խմբ․)։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Արցախից Հայաստան տեղափոխված տարեց մի կին, որին նախքան Գորիս հասնելը գերեվարել և բռնության են ենթարկել ադրբեջանցի զինծառայողները, փոխանցում է Tert.am-ը։
«Ասել են՝ տղա ունես, ասացի չէ։ Ասաց՝ դու թուրք ես սպանել, ասացի չէ, ես ավտոմատ էլ չունեմ։
Զանգեց իր կոմանդիրին, թե էս հայ կնկան սպանենք, տարիքը՝ 60-62, ասաց չէ, կանանց ու խոխաներին չենք սպանում, վայեննիեներին կոտոր-կոտոր արեք։ Հետո տարան պալատկի տակ, մի ադեալ տվեցին, ավտոմատով էնքան են թակել, սաղ լեղակ ա։ Գիշերվա ժամը 10-ին, 7-րդ օրը, եկավ ասաց ընկիր առաջ։ Տարավ քցեց մի մաշին, բերեց Գետավան, Կարմիր Խաչը վերցրեց, բերեց Ստեփանակերտ։
7 օր տանջվել եմ սոված-ծարավ, պասպորտս, դոկումենտներս սաղ ճղել են, 1000 դրամ փող չկար, որ մի կտոր հաց առնեմ, հիմա էլ մոտս ոչ մի բան չկա»,- պատմել է արցախցի կինը:
Նա նշել է, որ իրեն ադրբեջանական կողմը գերեվարել է Մարտակերտի Խնկավան գյուղից։
Տեսանյութը՝ այստեղ։