Արցախից բռնի տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան գեթե դադարել է. Վարդան Սարգսյան |news.am|

news.am: Արցախից բռնի տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան գեթե դադարել է: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց  ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Նա հայտնեց, որ մեծացել է պետության կողմից կեցավայրերից օգտվողների թիվը. «Այդ կեցավայրերը ժամանակավոր են, չնայած որ կան տեղեր, որոնք կարող են հետագայում դատռնալա ավելի երկարաժամկետ տրամադրվող վայրեր: Չի եղել կեցության համար դիմող մարդ, որին մնալու վայր չապահովվի»:

Արցախից տեղափոխված միայնակ տարեցների, հաշմանդամների հետ կապված խնդիրները լուծվում են սոցապնախարարության միջոցով  հատուկ խնամքի վայրեր տրամադրելով նրանց:

Վարդան Սարգսյանը նշեց, որ ՄԱԿ առաքելության Արցախ այցի մասին տեղեկություն չունի, չի կարող այդ մասին որեւէ բան ասել: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն