Գերի Փիթերսն անվտանգության ոլորտում ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին արգելող օրինագիծ է ներկայացրել Սենատ |azatutyun.am|

azatutyun.am: Սեպտեմբերի վերջին ԱՄՆ սենատորը Հայաստանում էր, նա այցելեց հայ-ադրբեջանական սահման, եղավ Լաչինի միջանցքում։

«Ադրբեջանի կառավարությունը հասկացրել է, որ կարող է և կօգտագործի իր ռազմական ռեսուրսները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ բռնի հարձակումներ իրականացնելու համար», – ասել է սենատորը՝ շարունակելով․ – «Միացյալ Նահանգները չի կարող մեղսակից լինել հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական բռնություններին։ Մենք պետք է ընդունենք այս օրենսդրությունը՝ արգելափակելու ամերիկյան լրացուցիչ օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնի իր ագրեսիան տարածաշրջանում»։

Փիթերսը նաև միացել է օրենսդիրների խմբին, որ կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարությանը և ԱՄՆ Պետդեպարտամենտին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության որոշ պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումների և դաժան շրջափակման հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն