alikonline.ir: Իսլամական խորհրդարանում Սպահանի և հարավի իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատգամավորը ու Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը Արցախից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով առանձին հանդիպումներ և հեռախոսազրույցներ են ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ և նախարարության Եվրասիայի հարցերով գերատեսուչ Մոջթաբա Դեմիրչիլուի, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։
Վերջինս չի խնայել ոչինչ այս հարցի կարգավորման և անհրաժեշտ համադրությունները իրականացնելու համար։
Պատգամավորները զրուցել են նաև Իրանի ԱԳ նախարարի խորհրդական և ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Սէյէդ Ալի Սաղայեանի, ԱԳՆ հյուպստոսական, խորհրդարանի և իրանցիների հարցերով տեղակալ Ալիռեզա Բիգդելիի, խորհրդարանի հարցերով գերատեսուչ Դեհղանի Ֆիրուզաբադին և Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպության տնօրէն Փիռհոսէյն Քոլիւանդի հետ:
Կայացած համադրությունների համաձայն՝ Կարմիր Մահիկ կազմակերպության միջոցով ավելի քան 50 տոննա կենսական օգնությունէ տրամադրվելու Արցախի հայրենակիցներին:
Արցախից տեղահանված ընտանիքների համար նախատեսված են սանիտարական միջոցներ, պարեն, ադեալ, հագուստ, վառարան և հիգիենայի պարագաներ:
Բեռնատարները շուտով մեկնելու են: