Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին․ ռազմական գործողությունը սկսվել է՝ ՌԴ-ի կողմից առանց որևէ արձագանքի․ Շառլ Միշելը՝ Արցախում ստեղծված իրողությունների մասին |factor.am|

factor.am: ԵՄ Խորհրդի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերի։ Euronews-ին տված հարցազրույցում Շառլ Միշելն ասել է, թե դաս պետք է քաղել Ադրբեջանի հետ հակամարտությունից, որը ռազմական գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերադարձրեց իր վերահսկողությանը։ «Իրավիճակը պարզ է, ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։

Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ ու երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը։ Մենք տեսնում ենք, որ այս ռազմական գործողությունը սկսվել է՝ ՌԴ-ի կողմից առանց որևէ արձագանքի, որը եղել է իրադարձությունների վայրում՝ ի տարբերություն ԵՄ-ի, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի»,- ասել է Շառլ Միշելը։

Նա նշել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև այս շաբաթվա վերջին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։ Լրագրողի հարցին, թե հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, և ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում վստահություն ձևավորել, Միշելը պատասխանել է․ «Կարծում եմ, որ Ադրբեջանի վրա մեծ պատասխանատվություն է դրվել այն պահից, երբ նա սկսել է ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի և միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի մշտադիտարկմանը, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։

Եվրոպացի պաշտոնյան հավելել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց խոստումնալից: Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն