Արցախից բռնի տեղահանված ևս 7 անձ է ժամանել ՀՀ․ այս պահին թիվը 100 632 է։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով թարմացված տվյալներ:
Հաշվառվածների թիվն այս պահին 96 940 է՝ գրեթե 97 տոկոս։
ՀՀ տարբեր բուժհաստատություններում այս պահին բուժում է ստանում 324 անձ․ 114-ի վիճակը ծանր է, 15-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ 8 երեխա։