Արտակ Բեգլարյանի տեղեկություններով՝ Ադրբեջանի տիրապետության տակ մնացել է ավելի քան 15 նույնականացված հայ

Երեկ Արցախի / ԼՂ Հանրապետությունից Հայաստան է մեկնել բարձրաստիճան պաշտոնյաների վերջին խումբը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի ղեկավարությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Ըստ Բեգլարյանի աղբյուրների՝ Ադրբեջանի տիրապետության տակ մնացել է ավելի քան 15 նույնականացված հայ։ Նրանց ընդհանուր թիվը չի անցնում 40-ը, այդ թվում են նաև անհայտ կորածները։

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի/Ստեփանակերտ, 25․10․2023

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով