Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ադրեջանական լրատվամիջոցները։ 

Նշվում է, որ Վարդանյանին հնարավորություն է տրվել կապվել ընտանիքի անդամների հետ։

«Նա նշել է, որ ենթարկվել է նախնական բժշկական զննության, առողջական խնդիրներ չկան։

Ապահովվել է հեռախոսազրույց ընտանիքի անդամների հետ, ծանրոցների առաքում, գրադարանից օգտվել և տեղեկատվության հասանելիություն։

Այս դեպքում հետաքննության ընթացքում ձերբակալվածի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է սեպտեմբերի 27-ին, երբ փորձել է Լաչինի միջանցքով Արցախից տեղափոխվել Հայաստան։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն