ՄԱԿ-ի առաքելությունը հերթական այցն է կատարում Արցախ։
Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի՝ առաքելությունը Աղդամ-Ասկերան ճանապարհով մեկնել է Ստեփանակերտ։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելության առաջին այցը Արցախ մեկնարկեց հոկտեմբերի 1-ին և արդեն հոկտեմբերի 2-ին ավարտվեց։ Առաքելությայն այցը ղեկավարել էր Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը այցի արդյունքներով հայտարարել էր, որ տարածաշրջան այցելության մեկ օրվա ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չնայած բոլոր խանութները փակվել են, ինչպես նաև չեն հայտնաբերել սատկած անասուններ և ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։