Այս շաբաթ-կիրակի մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով Միացյալ Նահանգներ են տեղափոխվել լուրջ վնասվածքներով երկու երիտասարդ Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, որոնք աջակցեցին նրանց տեղափոխմանը Միացյալ Նահանգներ անհետաձգելի բուժման նպատակով։