Արցախից տեղահանվածներից 264–ը դեռ բուժվում են ՀՀ ԲԿ-ներում, 12–ի վիճակը ծայրահեղ ծանր է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 264–ը շարունակում են բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 97-ի վիճակը ծանր է, 12–ինը` ծայրահեղ ծանր։ Այս տվյալները ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

«7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է»,–ասաց նա։

Ջումայանը նշեց, որ առողջապահության նախարարության համակարգմամբ մի քանի բուժառուներ բուժում են ստանում ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում և Բուլղարիայում։

«Գործընթացը շարունակվում է։ Այսօր արդեն կունենանք պացիենտներ, որոնք իրենց բուժումը կշարունակեն Իսպանիայում»,–ասաց նա։

Նրա խոսքով` այս պահին առողջապահության նախարարության առողջության պահպանման առաջնային օղակներում հաշվառված են ԼՂ–ից բռնի տեղահանված 18 786 քաղաքացի, այդ թվում` 5 600 երեխա, ավելի քան 250 հղի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով