Ֆրանսիան 1 մլն եվրո է հատկացրել Պարենի համաշխարհային ծրագրին` Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի որոշմամբ Ֆրանսիան 1 միլիոն եվրոյի ներդրում է կատարում Պարենի համաշխարհային ծրագրում՝ Լեռնային Ղարաբաղից 100,000 հայերի բռնի գաղթից հետո Հայաստանի կարիքները հոգալու համար․ X-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան  Օլիվիե Դըկոտինյին։

Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Սինդի Մըքքեյնն էլ հայտնել է, որ այդ որոշումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ կայացրել են Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով