2023-10-18-8c53fcda-5b95-4fcd-a050-6b720a422152.jpg

Երևանում հանկարծամահ է եղել Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնյա |armenpress.am|

armenpress.am: Երևանում հանկարծամահ է եղել Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, 37-ամյա Վյաչեսլավ Պոնոմարյովը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ներքին գործերի նախարարությունը։

«Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարությունն ու անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վյաչեսլավ Պոնոմարյովի հարազատներին և մերձավորներին»,- նշել են ՆԳՆ մամուլի ծառայությունում:

Հոկտեմբերի 17-ին Վյաչեսլավ Պոնոմարյովին աշխատավայրում հայտնաբերել են առանց կյանքի նշանների, նրա մահն արձանագրել են շտապօգնության աշխատակիցները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն