Հրապարակվել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկը՝ կից գրառմամբ․

«Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկ է: Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ եւ ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիեւյանի հատվածից (Բարբյուս փ.):

Այս տարբերակը ենթադրում է նաեւ մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով:

Նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև