2023-10-27-0ff909e9-2441-4ddf-8f93-bde033ceb2c8.jpeg

ՔՊ վարչության նիստում նշանակվել է կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրը

Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Քննարկվել են Կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ Նշանակվել է Կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրը։

Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն